
Համալիրում առկա են առանձին մուտքով շոգեբաղնիքով VIP համարներ, որտեղ կարող եք վայելել լողավազան, ջակուզի, ավանդական սաունա։ Մեզ մոտ առկա են 2, 3 և 4 ննջասենյակներով համարներ, սենյակներն ունեն ընդարձակ նախասրահ, ննջասենյակներ՝ ընդարձակ մահճակալով, անհատական սանհանգույցով, հեռուստացույց, վարսահարդարիչ։ Ինչպես նաև առկա է մեծ տարածք և հարմարություններ՝ տարբեր առիթներ նշելու և հավաքույթներ կազմակերպելու համար։

