

La defense հյուրանոցային համալիրում ձեր հաճելի ժամանացն ապահովված է։ Բացի հարմարավետ հյուրանոցային համարներից, մեզ մոտ գործում են նաև տաքացվող փակ լողավազան, ֆիթնես սրահ, բացօթյա տաղավարներ, երկու տեսակի շոգեբաղնիք (սաունա)՝ արևելյան (համամ) և սովորական, բիլիարդ և այլն։

La Defense համալիրն ունի բացօթյա ռեստորան՝ գեղեցիկ և մշակված այգիով։ Բացօթյա սրահում առկա են տաղավարներ, որոնցից 9- ը առանձնացված են ապակե դռներով, իսկ 3 -ը՝ ամբողջովին բաց են։ Առկա է խոհանոց, բար, ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, ինչպես նաև կարելի է վարձակալել տարածքը և կազմակերպել միջոցառումներ սեփական ցանկությամբ։ Համեղ և սիրելի խորտիկներ, մուտք դեպի փակօթյա լողավազան, այս ամենը հնարավոր է La Defense-ի բացօթյա տաղավարներում։
